Խոսելով Սենատում թեկնածուի բանավոր պատասխանների, մասնավորապես հայ-թուրական հարաբերությունների եւ Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման մասին, Մանոյանը նշել է, թե Հեֆերնը հնչեցրել է Վաշինգթոնի պաշտոնական տեսակետը, նոր ոչինչ չի ասել եւ իր կողմից ոչինչ չի հավելել, ի տարբերություն մեկ այլ թեկնածու Ռիչարդ Հոգլանդի, ով փորձել էր սեփական հայեցողությամբ մեկնաբանել Ցեղասպանության հարցում Պետքարտուղարության դիրքորոշումը:
«Հոգլանդը, ի դեպ, հայտարարել էր, թե Վաշինգթոնը չի կարող ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի դեռ չի ապացուցվել, որ սպանդը կանխամտածված է եղել: Այսինքն նա կասկածի տակ էր դրել Ցեղասպանության կանխամտածված լինելու փաստը»,- նկատել է Մանոյանը` ընդգծելով, թե այդ իմաստով Հեֆերնի պատասխանները չափավոր էին:
NEWS.am
0 comments:
Post a Comment