Friday, July 15, 2011

Դաշնակցություն. Նավթը խաղաղություն է սիրում

Չնայած Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը ցածր է: Այս մասին այսօր` հուլիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, Ադրբեջանն էլ է հասկանում, թե իրեն ինչ վնաս կարող է տալ պատերազմը: «Ի վերջո, նավթը խաղաղություն է սիրում»,- ասել է դաշնակցական գործիչը:

Նա, միաժամանակ, ընդծել է, թե չարժե նաեւ լիովին բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: «Ադրբեջանի մշտական ռազմատենչությունը եւ նրա ակտիվ փորձերը` խախտել հրադադարի ռեժիմը կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների»,- ամփոփել է Մանոյանը:

NEWS.am

0 comments: