Նա հավելեց, որ չնայած Ռուսաստանի ջանքերին, կարծես երկու կողմերին էլ այդ ուղերձ-առաջարկը չի բավարարել, քանի որ կողմերից եւ ոչ մեկն էլ չի շտապել դրական արձագանքել:
Ալիեւը հիշել է 2009 թվականի վերջին ներկայացված` իրեն
Ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք մինչ տարեվերջ որեւէ փաստաթուղթ կստորագրվի, Կ. Մանոյանը նշեց. «Ես չեմ կարծում, թե Հայաստանի իշխանությունները կհամաձայնեն որեւէ սկզբունքների, որտեղ Արցախի կարգավիճակի հարցի կարգավորման ձեւը հստակ չի ձեւակերպվում: Եվ Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հաշվի առնելով` հիմք չկա լավատես լինելու. նա շարունակում է պնդել, թե Արցախի ինքնորոշման իրավունքը կարող իրականացվել միայն Ադրբեջանի սահմաններում»:
Միջազգային ճգնաժամային խումբը տեսակետ է հայտնել, որ եթե մոտ ապագայում կարգավորման հարցում բեկում չլինի, ապա պատերազմի վերսկսումն անխուսափելի է: Այս կապակցությամբ Կ. Մանոյանը նշեց, որ այդ կառույցը ֆինանսավորվում է մի խումբ պետությունների կողմից եւ հետապնդում է այդ երկրների շահերը: ՄՃԽ-ն երկու կողմերի վրա ճնշման լծակ է, քանի որ հասկանալի է` պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից:
«Բայց ասել, որ պատերազմի հավանականությունը մեծ է, ճիշտ չէ: Երկու դեպքում կարող է պատերազմ սկսվել: Մեկը` եթե ՀՀ-Թուրքիա հարաբերությունները հաստաըվեն` անտեսելով Ադրբեջանի շահերը. այս դեպքում Ադրբեջանը իրավիճակը փոխելու համար քայլեր կձեռնարկի: Եվ երկրորդ` եթե Ադրբեջանը վստահ լինի, որ պատերազմում կհաղթի»,– ասաց Կ. Մանոյանը:
Սակայն նա չբացառեց պատերազմի վերսկսման հավանականությունը. զինադադարի խախտումները կարող են վերածվել պատերազմի:
Yerkir.am
0 comments:
Post a Comment