Մանոյանը շեշտեց, որ Դաշնակցությունը դեմ է Ղարաբաղի հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։ Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ-ի իշխանություններին, ապա, ըստ նրա, պարզ է, որ խնդրի լուծմանը պետք է մասնակցեն Ղարաբաղի իշխանությունները:
«Չնայած Կազանում չհամաձայնեցին կողմերը ինչ-որ բան ստորագրեն, սակայն ակնհայտ են ՌԴ նախագահի ջանքերն ինչ-որ բան անելու։ Այս իրավիճակը ցույց է տալիս, որ իրավիճակն այնպես չէ, ինչպես ներկայացնում են մեր իշխանությունները: Մեծ հարցականը մնում է նախագահ Մեդվեդևի ուղերձը, որը կողմերից ոչ մեկին էլ չի բավարարել»,– հայտարարեց Կիրո Մանոյանը:
ՀՅԴ–ական գործիչն անդրադարձավ նաև ՀՅԴ ղեկավար կազմում ԼՂ նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի ընտրվելուն։ «Ինչ վերաբերում է Գեորգի Պետրոսյանին, ապա դա կուսակցական նե
Մանոյանն ընդգծեց, որ Գեորգի Պետրոսյանը Արցախի արտգործնախարարի պաշտոնում վարում էր ոչ թե ՀՅԴ-ի, այլ Բակո Սահակյանի քաղաքականությունը: «ՀՅԴ-ն ներքին հարցերի մասին ԱԺ-ում հանդես է գալիս որպես ընդդիմադիր կուսակցություն, բայց ոչ ԼՂՀ-ի հարցում: Անկախ` ով է նախագահը, պետք է նրան մղել ճիշտ քաղաքականություն վարելուն»,– նշեց Մանոյանը։
Tert.am
0 comments:
Post a Comment