Նրա խոսքով, Ադրբեջանն էլ է հասկանում, թե իրեն ինչ վնաս կարող է տալ պատերազմը: «Ի վերջո, նավթը խաղաղություն է սիրում»,- ասաց նա:
Ըստ դաշնակցական գործչի, Կազանի հանդիպումից հետո թեև շատերը ԼՂՀ հիմնախնդիրը համարում են ձախողված, բայց նախընտրական իրավիճակում ամեն դեպքում սպասվում է, որ այս հիմնախնդիրը կհասնի հանգուցալուծման. նախորդ շաբաթ Հայաստան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, սպասվում է նաև համանախագահների այցը:
«Թեպետ Լավրովի ուղերձը երկու կողմերի մոտ միանշանակ չընդունվեց, Ռուսաստանը շարունակում է թեկուզ մյուս համանախագահների միջոցով գտնել ելքեր, սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ինքը հետ չի կանգնում իր տարածքային ամբողջականության սկզբունքներից: Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի, Եվրամիության տեսակետն էլ է հաստատում, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են շաղկապված մնալ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը:
Համանախագահներն էլ են արդեն խոսում այդ մասին, իսկ եթե ԼՂՀ-ն հիմնարար սկզբունքների համաձայնեցման ընթացքում ներկա չլինի, դա կնշանակի` ականապատել բանակցային հաջորդ փուլը»,- ասաց Մանոյանը։
Չնայած այս ամենին, նա ընդգծեց, որ չարժե նաև լիովին բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը. «Ադրբեջանի մշտական ռազմատենչությունը և նրա ակտիվ փորձերը` խախտել հրադադարի ռեժիմը, կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»:
armversion.am
0 comments:
Post a Comment