"Մինչեւ չփոխվի Ադրբեջանի կեցվածքը, չի կարող ստորագրվել փաստաթուղթ",-ասել է Կիրո Մանոյանը:
Չնայած Կազանում կողմերը չեն համաձայնել ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, սակայն քաղաքագետն ակնհայտորեն տեսնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի ջանքերը՝ գործընթացը շարունակելու ուղղությամբ։ Կիրո Մանոյանի համար այսօր մեծ հարցականը մնում է նախագահ Մեդվեդեւի ուղերձը՝ երկու նախագահներին, որը կողմերից ոչ մեկին էլ չի բավարարել:
Իսկ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ք. Էշթոնի մի քանի հաստատումներից հետո քաղաքական գործիչը եզրակացրել է, որ մեր դիվանագիտությունը մի քանի առումներով լավ չի աշխատել:
"Նման փաստերը ցույց են տալիս, որ իրավիճակն այնպես չէ, ինչպես ներկայացնում են Հայաստանի իշխանությունները",- ասել է Կիրո Մանոյանը։
Ասուլիսում անդրադարձ է եղել Հարավային Սուդանի անկախացման փաստին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վրա դրա հնարավոր ազդեցության համատեքստում։
Հեշտ էր ճանաչումը, որովհետեւ ումից որ այն անջատվում էր, ճանաչեց այդ անկախությունը՝ ի տարբերություն Կոսովոյի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի։ Սուդանի ճանաչումից հետո Հարավային Սուդանի անկախացման փաստը ճանաչեց ամբողջ աշխարհը։ Բայց դա հաստատում է այն, որ ինքոնորոշման իրավունքը սահմանափակում չունի։
Ի դեպ , անցած տարի հուլիս 22-ին Արդարատության միջազգային դատարանը Կոսովայի մասին իր որոշման մեջ հստակ նշել է, որ տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքը տարբեր հասկացություններ են։
Yerkirmedia.am
0 comments:
Post a Comment