Friday, July 15, 2011

Մինչեւ պաշտոնական Բաքվի կեցվածքը չփոխվի՝ սկզբունքային համաձայնագիր չի ստորագրվի

Աննա Բալյան
«Ռադիոլուր»


«Տպավորությունն այն է, որ առաջարկը, որը Լավրովը բերել է տարածաշրջան, կողմերին չի բավարարում, որովհետեւ առայսօր հակամարտող կողմերից որեւէ մեկը դրական չի արձագանքել». սա ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի դիտարկումն է: Նա նկատում է, որ թեեւ կողմերը Կազանում համաձայնության չեկան՝ Ռուսաստանը փորձում է ելք գտնել:

Կիրո Մանոյանը սկզբունքային համաձայնագրի ստորագրման նախադրյալներ առայժմ չի տեսնում: Նա չի կարծում, որ Հայաստանի իշխանությունները կհամաձայնեն ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը հստակ չի ձեւակերպվում: Մինդեռ՝ Ադրբեջանի նախագահի կեցվածքը հիմք չի տալիս լավատեսորեն տրամադրվել:

Մանոյանն արձանագրում է, որ մինչեւ պաշտոնական Բաքվի կեցվածքը չփոխվի, սկզբունքային համաձայնագիր չի ստորագրվի: Հակառակ Բաքվի հայտարարություններին՝ իրական պատերազմի հավանականություն Կիրո Մանոյանը չի տեսնում. նա հիշեցնում է, որ պատերազմի չի բխում նաեւ Ադրբեջանի շահերից, քանի որ նավթը խաղաղություն է սիրում:

0 comments: