Նրա խոսքերով` ադրբեջանցիները գիտակցում են, որ միջնորդներին ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը: Բացի դրանից, պատերազմը լուրջ հարված կհասցնի նավթի արդյունահանման վրա հիմնված ադրբեջանական տնտեսությանը:
«Իսկ նավթը խաղաղություն է սիրում», - նշեց փորձագետը: Նա հավելեց, որ Ադրբեջանը այժմ ձգտում է ժամանակ շահել, հույս ունենալով, թե 10 տարի հետո բնակչության ռեսուրսի եւ տնտեսական առավելության շնորհիվ կարող է իր պատկերացրած ձեւով լուծել Ղարաբաղի հարցը:
Այնուամենայնիվ, փորձագետը չի բացառում նաեւ ինքնաբուխ պատերազմի հավանականությունը:
«Ա1+»-ի խնդրանքով մեկնաբանելով Էլմար Մամեդյարովի` նախօրեին արած հայտարարությունն այն մասին, թե ԼՂ-ի ապագա կարգավիճակը որոշող հանրաքվեի ժամանակ Արցախի հայությունը Բաքվի ջանքերի շնորհիվ կքվեարկի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու օգտին, Մանոյանը նշեց.
«Դա նշանակում է փափուկ ձեւով հրաժարվել հանրաքվեի վերաբերյալ պայմանավորվածություններից: Ալիեւը եւ Մամեդյարովը բազմիցս հայտարարել են, որ երբեք չեն ճանաչի ԼՂՀ անկախությունը, եւ դա է բանակցությունների բուն խոչընդոտը»:
Փորձագետի խոսքերով, Արցախը պետք է բանակցային գործընթացին ներգրավվի ոչ թե հիմնական սկզբունքների համաձայնեցումից հետո, ինչի մասին խոսում են համանախագահները, այլ հենց դրանց մշակման փուլում:
«Այլապես, բանակցությունների երկրորդ փուլը կարող է ձախողվել մշակված սկզբունքներին ԼՂՀ անհամաձայնության պատճառով», - համոզված է Մանոյանը:
Անդրադառնալով փաստին, որ ԱՄՆ Կոնգրեսում օրերս կայացած լսումների ժամանակ Հայաստանում դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնը հրաժարվեց օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը, Մանոյանը նշեց, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ այլ հայկական կազմակերպություններ դեռ պետք է վճռեն, աջակցել Հեֆֆերնի թեկնածությունը, թե մերժել այն:
«Ինչպես եւ նախորդ դեսպանը` Մարի Յովանովիչը, Հեֆֆերնը չի օգտագործում «ցեղասպանություն» տերմինը, բայց եւ չի հերքում Հայոց ցեղասպանության փաստը, - ասաց Հայ դատի երեւանյան գրասենյակի ղեկավարը, - առջեւում թեկնածուին ներկայացվելիք գրավոր հարցերի փուլն, է, որից հետո Սենատը կորոշի նրա ընդունելի կամ մերժելի լինելու հարցը»:
a1plus.am
0 comments:
Post a Comment