Monday, June 20, 2011

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման օրակարգում ադրբեջանահայերի հարցը բացակայում է

Ադրբեջանահայ փախստականների հարցը կարող է քննարկվել հայ-ադրբեջանական ընդհանուր հարաբերություններում` ոչ զուտ Ղարաբաղյան հակամարտության հարցի օրակարգում: Նման կարծիք Report.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: "[Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի Ադրբեջանի եւ Ղարաբաղի միջեւ, իսկ բռնագաղթված նախկին ադրբեջանահայերի մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում են։]Անկախ Ղարաբաղի հարցից կան Հայաստան, Ադրբեջան պետություններ[ի հարաբերությունների խնդիրները, որոնք պետք է կատգավորեն երկու պետությունները], որոնք էլ համաձայնությանն կարող են գալ տեղահանված ադրբեջանահայերի հարցերի շուրջ, այլապես պետք է [Արցախի] ընդհանուր համաձայնագրում այդ հարցը քննարկել", - նշեց Կիրո Մանոյանը եւ հիշեցրեց, որ անկախ ամեն ինչից, խնդրի լուծումը կախված է Ղարաբաղի հարցի կարգավորումից:

Այն, որ փախստականների հարցերով զբաղվող միջազգային կառույցները կողմնակալ են եւ կլորիկ գումարներ են ստանում Ադրբեջանից, Կիրո Մանոյանը գնահատականներ չի տալիս, եւ հավելում, որ նման տեսակետ հայտնելու համար հիմքեր են պետք: Բայց այն, որ հայկական կողմն իր հերթին, բավարար չի աշխատել, քաղաքական գործիչն առավել քան համոզված է: Հայկական կողմն, ըստ նրա բավարար չի աշխատել 2 ուղղությամբ` նախ քարոզչական աշխատանքի տեսանկյունից եւ երկրորդ` հարցը պատշաճ մակարդակով չի բարձրաձայնվել միջազգային ատյաններում[, որպես Ադրբեջանից իրավունքներ ունեցող հավաքանության հարց. արծարծվել է՝ որպես Հայաստանում ինտեգրվելու համար աջակցության կարիք ունեցող հարց]: "Ինչ որ տեղ պետք է ընդունենք, որ մենք էլ ենք պատասխանատվություն կրում: Այս 20 տարիների ընթացքում ձեւավորվել է սխալ պատկերացում, որում մեր մեղքի բաժինը մենք եւս ունենք, ինչն էլ պետք է շատ արագ սրբագրենք", – հավելեցՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Անդրադառնալով դիտարկմանը, որ շատ ադրբեջանահայ փախստականներ անվտանգության երաշխիքի դեպքում ցանկանում եւ պատրաստ են վերադառնալ իրենց բնակավայրեր, Կիրո Մանոյանն ասաց. "[Սովետական] Պետության մեջ ապրած ժամանակ, պետությունը նրանց չկարողացավ պաշտպանել, հիմա ի՞նչ անվտանգության երաշխիքի մասին է խոսքը":

Report.am

0 comments: