I'm no longer posting on this blog site. Please visit my new website at: giro.manoyan.net
Այս բլոգը այլեւս չեմ թարմացնելու. կարող էք այցելել իմ նոր կայքը. giro.manoyan.net
Giro Manoyan - Կիրո Մանոյան
Thoughts, opinions and impressions
Մտածումներ, կարծիքներ եւ տպաւորութիւններ
Friday, July 29, 2011
Thursday, July 28, 2011
«Ազատություն». «ՀՅԴ-ն չի մասնակցելու Հայերի համաշխարհային համագումարին»
Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ Դաշնակցությունը չի մասնակցելու գալիք դեկտեմբերին Սեւրում կայանալիք Հայերի համաշխարհային համագումարին:
Սեւրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թվականի օգոստոսի 10-ին մի կողմից` Թուրքիայի սուլթանական կառավարության, մյուս կողմից` Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած պետությունների եւ Հայաստանի Հանրապետության միջեւ: Պայմանագրի համաձայն, մասնավորապես, Թուրքիան Հայաստանը ճանաչվում էր որպես անկախ պետություն, իսկ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանազատումը թողնվում էր ԱՄՆ-ի որոշմանը:
1920 թվականի սեպտեմբերին* Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով Հայաստանը պետք է ստանար Վանի եւ Բիթլիսի նահանգների գրեթե երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը եւ Տրապիզոնի նահանգի մեծ մասը` ներառյալ նավահանգիստը:
Պայմանագիրը, սակայն, մնաց թղթի վրա: Այն չվավերացրեց նույնիսկ սուլթանական կառավարությունը: Իսկ Թուրքիայում իշխանության եկած քեմալականները, օգտվելով միջազգային նոր իրադրությունից, որը ստեղծվել էր Խորհրդային Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցման արդյունքում, հասան Սեւրի պայմանագրի վերանայմանն ու փաստորեն վերացմանը**:
Մանոյանի փոխանցմամբ, Դաշնակցությունը համարում է, որ Սեւրի պայմանագրին առնչվող խնդիրները չպետք է հետապնդվեն հասարակական նախաձեռնությունների մակարդակով. պայմանագիրը ստորագրել է հայոց պետությունը, հետեւաբար հենց պետությունն էլ պետք է հետամուտ լինի դրանց. - «Սեւրի պայմանագրով հայությանը վերապահված իրավունքը` հատկապես տարածքների մասով, շատ պարզ է, որ պետությանն է պատկանում: Մնացած մարզանքները` ինչ-ինչ մղումներից ելնելով, դա, մեղմ ասած` անհասկանալի են, մեր համար անընդունելի»:
Իսկ նման նախաձեռնությունների արդյունքում, ըստ Մանոյանի, Սեւրի պայմանագիրն ու Վիլսոնի իրավարար վճիռը հայտնվում են վարկաբեկման վտանգի առջեւ:
Մանոյանը ասաց, որ իրենց համար անհասկանալի է նաեւ դեկտեմբերյան համագումարի կազմակերպական ձեւաչափը: ՀՅԴ-ի համար անընդունելի է, որ համագումարը հավակնություն ունի համարվել 1917 եւ 1919 թվականներին կայացած համագումարների իրավահաջորդը:
Անհասկանալի է նաեւ մոտեցումը, թե հավաքին մասնակցելու են արեւմտահայության ներկայացուցիչները:
«Ընդհանուր առմամբ այս մոտեցման ենք դեմ, որ նոր-նոր արեւմտահայի-արեւելահայի բաժանելու խնդիր է առաջացվում», - նշեց Մանոյանը` ամփոփելով. - «Դժբախտաբար այս գործում ընդգրկված են նաեւ շատ ազնիվ մարդիկ` ազնիվ մղումներով, որոնք դժբախտաբար մոլորվել են»:
Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչ Վարուժան Կյուրեղյանը, ով այդ համագումարի կազմակերպիչներից է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ 90 տարվա ընդմիջումից հետո տեղի ունենալիք համահայկական ընդգրկման այդ հավաքը միայն խորհրդանշանական առնչություն ունի Սեւրի պայմանագրի ստորագրման 91-րդ տարելիցի հետ:
Ավելի վաղ Վարուժան Կյուրեղյանը թուրքական «Հյուրիեթ Դեյլի Նյուզ» պարբերականին ասել էր, որ սփյուռքահայ տարբեր շրջանակները ներկայացնող շուրջ 200 պատվիրակներ են մասնակցելու դեկտեմբերին կայանալիք համաժողովին` նպատակ ունենալով ճշգրտել եւ ի մի բերել արեւմտահայության կողմից Թուրքիային ներկայացվող պահանջները:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կյուրեղյանը մանրամասնեց. - «Սեւրը մեզ համար սիմվոլ է: Սեւրի պայմանագրի հետ այնքան էլ կապված չէ: Դա ավելի կապված է արեւմտահայերի համագումարի հետ, որ տեղի ունեցան 1917 թվին եւ 1919 թվին: Նպատակը` արեւմտահայերի իրավունքները պարզել եւ հետո դա միջազգային օրենքների հիման վրա ներկայացնել Թուրքիային»:
Այս համագումարի կազմակերպումը, Կյուրեղյանի փոխանցմամբ, հնարավոր է դարձել արեւմտահայ ծագում ունեցող մոսկվահայ հարուստ շրջանակների, մասնավորապես` Կարեն Միքայելյանի շնորհիվ:
Իսկ Դաշնակցության դիրքորոշումը համագումարի հարցում Կյուրեղյանը բացատրեց հետեւյալ կերպ. - «Հայկական խոշոր կազմակերպությունները չեն սիրում այդպիսի միջոցառումներ: Նրանք միշտ ինչ-որ իրենց նախանձախնդրությունը ունեն»:
Վարուժամ Կյուրեղյանը հավելեց, որ առաջիկա համագումարի մասնակիցները հիմնականում անհատ մտավորականներ են:
(*) Պետք է լինի՝ նոյեմբերին։
(**) Նախագահ Վիլսոնի իրավարար վճռի իրավական արժեքի մասին կարդալ Արա Պապյանի «Հայոց պահանջատիրության իրավական հիմունքները» հոդվածների ժողովածուն։
Իմ մեկնաբանությունը «Ազատությանը» – Անհասկանալի է, թե ինչո՞ւ «Ազատությունը» որոշել է «Արեւմտահայոց ազգային համագումարը» կոչել «Հայերի համաշխարհային համագումար»։ Դաշնակցության հիմնական առարկություններից մեկը այս նախաձեռնության «Արեւմտահայոց համագումար» լինելու հավակնությանն էվերաբերվում, ինչպես ասված է «Ազատության» լրատվության մեջ։ Այն «համահայկական» որակելն ու շեշտելը թե դրան «ՀՅԴ-ն չի մասնակցելու»՝ տպավորություն է թողնում, որ «Ազատությունն» էլ ի՛ր նպատակներն է հետապնդում այս համագումարով...

Տիգրան Ավետիսյան
«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան

Կիրո Մանոյան
Friday, July 15, 2011
"Իրավիճակն այնպես չէ, ինչպես ներկայացնում են Հայաստանի իշխանությունները"
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր հայտարարել է, որ հայկական կողմը չի համաձայնի ստորագրել այնպիսի փաստաթուղթ, որտեղ Արցախի կարգավիճակը հստակ ձեւակերպված չէ:
"Մինչեւ չփոխվի Ադրբեջանի կեցվածքը, չի կարող ստորագրվել փաստաթուղթ",-ասել է Կիրո Մանոյանը:
Չնայած Կազանում կողմերը չեն համաձայնել ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, սակայն քաղաքագետն ակնհայտորեն տեսնում է Ռուսաստանի Դաշնության նախագահի ջանքերը՝ գործընթացը շարունակելու ուղղությամբ։ Կիրո Մանոյանի համար այսօր մեծ հարցականը մնում է նախագահ Մեդվեդեւի ուղերձը՝ երկու նախագահներին, որը կողմերից ոչ մեկին էլ չի բավարարել:
Իսկ Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ք. Էշթոնի մի քանի հաստատումներից հետո քաղաքական գործիչը եզրակացրել է, որ մեր դիվանագիտությունը մի քանի առումներով լավ չի աշխատել:
"Նման փաստերը ցույց են տալիս, որ իրավիճակն այնպես չէ, ինչպես ներկայացնում են Հայաստանի իշխանությունները",- ասել է Կիրո Մանոյանը։
Ասուլիսում անդրադարձ է եղել Հարավային Սուդանի անկախացման փաստին՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վրա դրա հնարավոր ազդեցության համատեքստում։
Հեշտ էր ճանաչումը, որովհետեւ ումից որ այն անջատվում էր, ճանաչեց այդ անկախությունը՝ ի տարբերություն Կոսովոյի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի։ Սուդանի ճանաչումից հետո Հարավային Սուդանի անկախացման փաստը ճանաչեց ամբողջ աշխարհը։ Բայց դա հաստատում է այն, որ ինքոնորոշման իրավունքը սահմանափակում չունի։
Ի դեպ , անցած տարի հուլիս 22-ին Արդարատության միջազգային դատարանը Կոսովայի մասին իր որոշման մեջ հստակ նշել է, որ տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշման իրավունքը տարբեր հասկացություններ են։

Yerkirmedia.am
«Նավթը խաղաղություն է սիրում»
«Բաքուն կարող է նոր պատերազմ սանձազերծել միայն երկու դեպքում, եթե Հայաստանն ու Թուրքիան, առանց Ադրբեջանի շահերը հաշվի առնելու, փորձեն կարգավորել իրենց հարաբերությունները, եւ եթե Ալիեւի վարչակարգը համոզված լինի իր ռազմական առավելության մեջ», - այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ «Հայ դատի» երեւանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքերով` ադրբեջանցիները գիտակցում են, որ միջնորդներին ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը: Բացի դրանից, պատերազմը լուրջ հարված կհասցնի նավթի արդյունահանման վրա հիմնված ադրբեջանական տնտեսությանը:
«Իսկ նավթը խաղաղություն է սիրում», - նշեց փորձագետը: Նա հավելեց, որ Ադրբեջանը այժմ ձգտում է ժամանակ շահել, հույս ունենալով, թե 10 տարի հետո բնակչության ռեսուրսի եւ տնտեսական առավելության շնորհիվ կարող է իր պատկերացրած ձեւով լուծել Ղարաբաղի հարցը:
Այնուամենայնիվ, փորձագետը չի բացառում նաեւ ինքնաբուխ պատերազմի հավանականությունը:
«Ա1+»-ի խնդրանքով մեկնաբանելով Էլմար Մամեդյարովի` նախօրեին արած հայտարարությունն այն մասին, թե ԼՂ-ի ապագա կարգավիճակը որոշող հանրաքվեի ժամանակ Արցախի հայությունը Բաքվի ջանքերի շնորհիվ կքվեարկի Ադրբեջանի կազմում ընդգրկվելու օգտին, Մանոյանը նշեց.
«Դա նշանակում է փափուկ ձեւով հրաժարվել հանրաքվեի վերաբերյալ պայմանավորվածություններից: Ալիեւը եւ Մամեդյարովը բազմիցս հայտարարել են, որ երբեք չեն ճանաչի ԼՂՀ անկախությունը, եւ դա է բանակցությունների բուն խոչընդոտը»:
Փորձագետի խոսքերով, Արցախը պետք է բանակցային գործընթացին ներգրավվի ոչ թե հիմնական սկզբունքների համաձայնեցումից հետո, ինչի մասին խոսում են համանախագահները, այլ հենց դրանց մշակման փուլում:
«Այլապես, բանակցությունների երկրորդ փուլը կարող է ձախողվել մշակված սկզբունքներին ԼՂՀ անհամաձայնության պատճառով», - համոզված է Մանոյանը:
Անդրադառնալով փաստին, որ ԱՄՆ Կոնգրեսում օրերս կայացած լսումների ժամանակ Հայաստանում դեսպանի թեկնածու Ջոն Հեֆֆերնը հրաժարվեց օգտագործել «Հայոց ցեղասպանություն» տերմինը, Մանոյանը նշեց, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը եւ այլ հայկական կազմակերպություններ դեռ պետք է վճռեն, աջակցել Հեֆֆերնի թեկնածությունը, թե մերժել այն:
«Ինչպես եւ նախորդ դեսպանը` Մարի Յովանովիչը, Հեֆֆերնը չի օգտագործում «ցեղասպանություն» տերմինը, բայց եւ չի հերքում Հայոց ցեղասպանության փաստը, - ասաց Հայ դատի երեւանյան գրասենյակի ղեկավարը, - առջեւում թեկնածուին ներկայացվելիք գրավոր հարցերի փուլն, է, որից հետո Սենատը կորոշի նրա ընդունելի կամ մերժելի լինելու հարցը»:

a1plus.am
Նավթը խաղաղությու՞ն է սիրում
«Ադրբեջանի նախագահի հայտարարություններն այդ հարցում սուր են, սակայն նա միաժամանակ նշում է, որ 5-6 տարի հետո իրենք 11 միլիոնի կհասնեն, իսկ հայերը՝ 1 միլիոնի, և բոլորին էլ պարզ է, թե այդ դեպքում ինչ կլինի: Չնայած Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը ցածր է»,- այսօր «Ընտրություն» ակումբում կայացած հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նրա խոսքով, Ադրբեջանն էլ է հասկանում, թե իրեն ինչ վնաս կարող է տալ պատերազմը: «Ի վերջո, նավթը խաղաղություն է սիրում»,- ասաց նա:
Ըստ դաշնակցական գործչի, Կազանի հանդիպումից հետո թեև շատերը ԼՂՀ հիմնախնդիրը համարում են ձախողված, բայց նախընտրական իրավիճակում ամեն դեպքում սպասվում է, որ այս հիմնախնդիրը կհասնի հանգուցալուծման. նախորդ շաբաթ Հայաստան այցելեց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, սպասվում է նաև համանախագահների այցը:
«Թեպետ Լավրովի ուղերձը երկու կողմերի մոտ միանշանակ չընդունվեց, Ռուսաստանը շարունակում է թեկուզ մյուս համանախագահների միջոցով գտնել ելքեր, սակայն Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ինքը հետ չի կանգնում իր տարածքային ամբողջականության սկզբունքներից: Բացի այդ, ի տարբերություն Հայաստանի, Եվրամիության տեսակետն էլ է հաստատում, որ հայ-թուրքական հարաբերությունները շարունակում են շաղկապված մնալ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորմանը:
Համանախագահներն էլ են արդեն խոսում այդ մասին, իսկ եթե ԼՂՀ-ն հիմնարար սկզբունքների համաձայնեցման ընթացքում ներկա չլինի, դա կնշանակի` ականապատել բանակցային հաջորդ փուլը»,- ասաց Մանոյանը։
Չնայած այս ամենին, նա ընդգծեց, որ չարժե նաև լիովին բացառել ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը. «Ադրբեջանի մշտական ռազմատենչությունը և նրա ակտիվ փորձերը` խախտել հրադադարի ռեժիմը, կարող են հանգեցնել անկանխատեսելի հետևանքների»:

armversion.am
Վրաստանի խորհրդարանի որոշումը Մանոյանը դրական սկիզբ է համարում
«Վրաստանում ընդհանրապես, և Ջավախքում հատկապես հայության վիճակը բավականին ծանր է, սակայն Վրաստանի իշխանության կողմից այս վերջին քայլը, պետք է ասել, որ դրական սկիզբ է հետագա քայլերի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց դաշնակցական գործիչ Կիրո Մանոյանը` անդրադառնալով Վրաստանի խորհրդարանի կողմից Վրաստանի տարածքում կրոնական համայնքներին կարգավիճակ տալուն:
Մանոյանը հիշեցրեց, որ այլ կրոնական համայնքերին կարգավիճակ տալու հարց Վրաստանում բարձրացվել է Շվարդնաձեի նախագահության օրոք, սակայն այն ժամանակվա ընդդիմությունը թույլ չտվեց, որ նախագիծը օրենքի ուժ ստանա:
«Օրենքի որդեգրումը կատարվեց` հակառակ եկեղեցու և կարծեմ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների: Ողջունելի է որպես սկիզբ, բայց կիրառման մասը պետք է նայել»,-ասաց դաշնակցական գործիչը, ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ վրացական կողմը երբեք իր եկեղեցիների համար որևէ կարգավիճակ Հայաստանից չի պահանջել ու մինչև անգամ չեն էլ իմացել, որ Հայաստանում նման օրենք արդեն գործում է:
Նա օրենքի որդեգրումը համարեց երկու երկրների իշխանությունների սերտ հարաբերությունների արտահայտություն, որոնք «դժբախտաբար տեղի են ի հեճուկս Ջավախքի: Սա էլ արդեն անհասկանելի է»:
Հայաստանի իշխանությունները չեն համաձայնի այն սկզբունքներին, որտեղ ԼՂ կարգավիճակի հարցը հստակեցված չէ
Չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները կհամաձայնեն այն սկզբունքներին, որտեղ ԼՂ կարգավիճակի հարցը հստակեցված չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Ես չեմ կարծում, որ Հայաստանի իշխանությունները կհամաձայնեն որևէ սկզբունքների, որտեղ Ղարաբաղի կարգավիճակի հարցը ճիշտ ու հստակ ձևակերպված չէ»,-ասաց նա:
Քաղաքական այս գործչի համոզմամբ, կարգավորման գործընթացում դրական արդյունքների հասնելուն խոչընդոտում է Ադրբեջանի որդեգրած կեցվածքը:
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հաշվի առնելով, հիմք չկա լավատեսություն հայտնել, քանի որ նա շարունակում է պնդել այն, ինչ մինչ այժմ ասել է` այսինքն Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը կարող է կիրառվել ընդամենը Ադրբեջանի սահմաններում և դրանից ավելին իրենց համար անընդունելի է»,-ասաց Կ. Մանոյանը, ապա ավելացրեց, որ մինչև այս կեցվածքը չփոխվի, սկզբունքների շուրջ որևէ համաձայնություն չի կնքվի:
Մեդվեդևի ուղերձը, կարծես, կողմերին այնքան էլ չի բավարարում
Կազանի հանդիպումից հետո Ռուսաստանը փորձում է մյուս համանախագահողների անունից գտնել ինչ-որ ելք: Լրագրողների հետ հանդիպմանը խոսելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա զարգացումների մասին, ասաց ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Նա տեսակետ հայտնեց, որ ՌԴ նախագահ Մեդվեդևի ուղերձը, որը արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախ բերեց Երևան, ապա տարավ Բաքու, կողմերին այնքան էլ չի բավարարում, «որովհետև երկու կողմերն էլ փաստորեն չեն շտապել դրական արձագանքել այդ ուղերձին, բայց ադրբեջանական կողմը փորձեց խաղաթյուրել կատարվածը և անդրադարձավ 2009-ի վերջին ներկայացված ինչ-որ տարբերակի»:
Անդրադառնալով համանախագահող երկրների ցուցաբերած աննախադեպ ակտիվությանը, Մանոյանը արձանագրեց, որ շտապում են բոլորը, իսկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն հստակ ասեց դրա մասին` շտապում են, որ մինչև այս տարեվերջ, այսինքն մինչև Հայաստանի ընտրական տարի մտնելը, առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունը գոյացնել, «որովհետև սրանից հետո իսկապես երկար բանակցություններ են սպասվում խաղաղության մեծ պայմանագիրը մշակելու համար, որտեղ րոպեով, սանտիմետրով, կետ-ստորակետրով պետք է ամեն ինչ հստակեցված լինի, դա իսկապես կարող է տարիներ տևել»:
«Պայմանավորվածություն, կարծես թե կա միջնորդների միջև, որպեսզի փորձեն հասնել դրան, բայց կողմերի վրա ճնշման լծակներն այնքան էլ մեծ չեն, և նրանց այս ակտիվությունն է հիմնական այն միջոցը, որը նրանք ուզում են օգտագործել»,-ասաց նա:
Պատերազմ կարող է սկսվել միայն երկու դեպքում
Պատերազմի սկսման հավանականությունը մեծ չէ: Ի պատասխան Միջազգային ճգնաժամային խմբի զգուշացմանը, թե ԼՂ հարցում համաձայնության չգալու դեպքում պատերազմ կսկսվի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ըստ նրա, դա մեծ տերությունների կողմից ֆինանսավորվող ու երբեմն էլ նրանց շահերը սպասարկող կազմակերպություն է, իսկ այդ զեկույցն էլ պետք է ընդունել որպես հակամարտող կողմերի վրա ճնշման փորձ:
Մանոյանի խոսքով, պատերազմի վերսկսումը ոչ միջնորդների, ոչ էլ տարածաշրջանի համար շահեկան չէ, իսկ պատերազմ կարող է սկսել միայն երկու դեպքում` երբ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը սկսվեր` առանց ադրբեջանական շահերը հաշվի առնելու, և երկրորդ` եթե Ադրբեջանը վստահ լինի, որ ինքը կհաղթի:
«Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը ավելի շատ խոսում էր ավելի համբերատար լուծումի մասին, ինքն ասում է, որ 5-10 տարի հետո մենք կլինեն 11 մլն, Հայաստանը կլինի մեկ մլն…: Պարզ է, որ ինչքան էլ հոխորտա Ադրբեջանը, պատերազմը շատ ավելի արագ ու անմիջական կսպառնա Ադրբեջանի շահերին, որովհետև ի վերջո նավթը խաղաղություն է սիրում, բայց ամեն դեպքում չպետք է բացառել պատերազմը»,-ասաց բանախոսը, ավելացնելով, որ Ադրբեջանի կողմից ռազամատենչ հայտարարությունները, հրադադարի ռեժիմի խախտումները մի օր էլ կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենան:
Panorama.am

Subscribe to:
Posts (Atom)